Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտինի ու Զելենսկու հանդիպումը Ստամբուլում. Ֆիդան

04/06/2025 14:18 Միջազգային

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հնարավոր է համարել Թուրքիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացումը Ստամբուլում։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Այս մասին Ֆիդանն ասել է TRT լրատվամիջոցի հետ զրույցում, նշելով, որ պաշտոնական Անկարան պատրաստ է կազմակերպել նմանատիպ հանդիպում:

Ֆիդանը ընդգծել է, որ Թուրքիան «մշտապես հետևողական դիրքորոշում է պահպանել և դեմ է տարածաշրջանում պատերազմին»։

«Մենք մոտեցել ենք պատերազմի չորրորդ տարվան։ Եվ արդեն խոսքը միայն երկու երկրի մասին չէ։ Նրանց թիկունքում կան այլ պետություններ, որոնք հստակ դիրքորոշում են որդեգրել»,-նշել է նա։

Ֆիդանը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած քայլերի մասին ուկրաինական ճգնաժամի շրջանակներում, այդ թվում սևծովյան հացահատիկի շուրջ ձեռքբերված համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլում անցկացվել էին ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը:

–00–ԱՀ