ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում 7 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

04/06/2025 12:56 Միջազգային

 Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 4 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«4 ԱԹՍ խոցվել է Ղրիմի Հանրապետության տարածքում, 2-ը՝ Կուրսկի մարզում, 1-ը` Բելգորոդի մարզի տարածքում», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

–00–ԱՀ