Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների արդյունքները
03/06/2025 18:45
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և քննարկել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների արդյունքները, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը և երեկ Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները», – ասել է գործակալության աղբյուրը։
Քննարկվել են նաև Սիրիայում և Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։
–00—ՅՄ