Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է տալիս

03/06/2025 18:17 Միջազգային

Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆը հայտարարել է, որ իր կաբինետը հրաժարական է տալիս «Ազատության կուսակցության» առաջնորդ Գերտ Վիլդերսի՝ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշումից հետո: Վիլդերսը հայտարարել է, որ իր կուսակցությունը դուրս է գալիս իշխող կոալիցիայից, քանի որ դրա անդամները չեն աջակցել ներգաղթային քաղաքականության խստացման իր նոր ծրագրին: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

««Ազատության կուսակցության» ներկայացուցիչների հեռանալու հետ մեկտեղ, այս կառավարությանը բավարար աջակցություն չկա», – հայտարարել է Սխոֆը Նախարարների խորհրդի նիստից հետո։

Նա հավելել է, որ գնում է թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի մոտ՝ խնդրելու նախարարների հրաժարականը: «Կառավարության մնացած մասը կշարունակի պաշտոնավարել ժամանակավորապես», – հայտնել է Սխոֆը:

–00–ԱՀ