Ահաբեկիչները գործել են Կիևի հրահանգով. ՌԴ քննչական կոմիտեն՝ կամուրջների պայթեցման մասին
03/06/2025 18:08
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Քննիչներն ի սկզբանե միջադեպը որակել էին ահաբեկչություն։
Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքի պայթեցումներն իրականացվել են ուկրաինական կողմի ցուցումով, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
Գերատեսչությունը Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթգծի կամուրջների պայթեցումն ավելի վաղ որակել էր որպես ահաբեկչություն:
Մայիսի 31-ի երեկոյան Կլիմովո-Մոսկվա ուղևորատար գնացքի վրա՝ Բրյանսկի մարզի Պիլշինո-Վիգոնիչի հատվածում, փլուզվել է ավտոմոբիլային կամուրջը: Փլուզման պատճառը կառույցի պայթեցումն էր։ Միջադեպի պահին կամրջի տակով գնացք էր անցնում. արդյունքում 7 մարդ զոհվել է, 113-ը՝ տուժել, այդ թվում՝ երեխաներ:
–00–ԱՀ