Իրանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Վենեսուելայի նախագահի հետ

03/06/2025 14:12 Միջազգային

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը գտնվում է Լատինական Ամերիկայում, հունիսի 2-ի երեկոյան հանդիպել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։

Հանդիպման ընթացքում կողմեը քննարկել են երկկողմ հարցեր և Թեհրանի ու Կարակասի միջև համագործակցությունը։

Հունիսի 1-ին Կարակասի օդանավակայանում Ղալիբաֆին պաշտոնապես դիմավորել են Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Խել Պինտոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Իրանի թշնամիները իրենց ուժերի սահմաններում արել են ամեն ինչ՝ պատժամիջոցներից մինչև պատերազմ, բայց նրանք չեն կարողացել հասնել իրենց նպատակներին, – հայտնել է Պինտոն Ղալիբաֆին դիմավորելիս։ – Իրանի հաղթանակը համարվում է Վենեսուելայի հաղթանակը»։

Իրանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Լատինական Ամերիկա՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի 11-րդ խորհրդարանական ֆորումին, որն անցկացվելու է հունիսի 3-ից 5-ը Բրազիլիայի Ազգային Կոնգրեսի պալատում։

–00—ՅՄ