Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել կարգավորման հուշագրի նախագիծը․ Մեդինսկի

02/06/2025 18:47 Միջազգային

Ռուսաստանն ուկրաինական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման հուշագիրը, որում նկարագրված են խաղաղության հասնելու քայլերը։ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

Ծանր վիրավորներն ու ծանր հիվանդները կփոխանակվեն «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով, նույն սկզբունքով կիրականացվի նաև երիտասարդ զինվորների փոխանակումը։ Մեդինսկին ընդգծեց՝ խոսքն առնվազն հազարի մասին է: Մեդինսկու խոսքով՝ ռազմաճակատի առանձին հատվածներում Ռուսաստանն Ուկրաինային երկու-երեք օրով հրադադար է առաջարկել։

–00—ՅՄ