Լավրովը և Ռուբիոն քննարկել են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների վերսկսման ծրագրերը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել։
Քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի հետ կապված իրավիճակը։
Ռուբիոն անկեղծ ցավակցություն է հայտնել հունիսի 1-ին Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների պայթյունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։
Ռուսական կողմը ընդգծել է, որ իրավասու մարմինները անցկացնում են ամենախիստ հետաքննությունը, և արդյունքները կհրապարակվեն մոտ ապագայում։ Մեղավորները անպայման կբացահայտվեն և անխուսափելիորեն կպատժվեն։
Լավրովը և Ռուբիոն նաև մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման հետ կապված տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները վերսկսելու ծրագրերի վերաբերյալ։
–00—ՅՄ