Հութիները հայտարարել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա նոր հարձակման մասին

01/06/2025 23:07 Միջազգային

Եմենի հյուսիսում իշխող«Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա նոր հրթիռային հարձակման, ինչպես նաև երկրի հարավում, կենտրոնական մասում և հյուսիսում երեք կենսական նշանակության թիրախների ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումների մասին։ Այս մասին հայտնել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Մենք որակյալ ռազմական գործողություն ենք իրականացրել՝ հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարված հասցնելով Լոդի օդանավակայանին օկուպացված Յաֆֆայի շրջանում»,- ասել է նա Al Masirah հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ «գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին» և դադարեցրել է օդանավակայանի աշխատանքը։

–00—ՅՄ