Մակրոնը խոստացել է պատժել ՊՍԺ-ի հաղթանակից հետո անկարգությունների մասնակիցներին

01/06/2025 22:29 Միջազգային

Ֆրանսիայի կառավարությունը խստորեն կպատժի նրանց, ովքեր ներգրավված են եղել ՊՍԺ ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո երկրում տեղի ունեցած անկարգությունների մեջ, որը տեղի է ունեցել շաբաթ օրը Մյունխենում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որը Ելիսեյան պալատում ընդունել է ֆուտբոլիստներին և ակումբի մարզչական անձնակազմին։

«Կլինի հետապնդում և պատիժ։ Մենք խիստ կլինենք։ Սա (անկարգությունները – ՏԱՍՍ) որևէ կապ չունի ֆուտբոլի հետ», – ասել է Մակրոնը։

Մակրոնը նաև շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին իրենց աշխատանքի համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 192 երկրպագու վիրավորվել է։ Անկարգություններին մասնակցելու համար ձերբակալված երկրպագուների թիվը կազմել է 559։ Ֆուտբոլային երկրպագուների և իրավապահ մարմինների միջև բախումները սկսվել են շաբաթ օրը, խաղի ավարտից առաջ։ Ոստիկանությունը օգտագործել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

–00—ՅՄ