Կիևը ահաբեկչական հարձակում է իրականացրել մի քանի օդանավակայանների վրա․ ՌԴ ՊՆ
01/06/2025 19:25
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր Կիևի ռեժիմը ահաբեկչական հարձակում է իրականացրել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի օդանավակայանների վրա՝ օգտագործելով FPV անօդաչու թռչող սարքեր։
Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի ռազմական օդանավակայաններում բոլոր ահաբեկչական հարձակումները հետ են մղվել։
Մուրմանսկի և Իրկուտսկի մարզերում, օդանավակայանների անմիջական հարևանությամբ գտնվող տարածքից FPV անօդաչու թռչող սարքերի արձակման հետևանքով, մի քանի ինքնաթիռներ հրդեհվել են։
Հրդեհները մարվել են։ Զինվորականների և քաղաքացիական անձնակազմի շրջանում զոհեր չկան։ Ահաբեկչական հարձակումների մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել են։
–00—ՅՄ