Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի հրամանատարին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Իսրայելի պաշտպանության ուժերը սպանել են «ՀԱՄԱՍ»-ի հրամանատարին՝ «Ալ-Մավասի» գումարտակից, որը կազմակերպության ռազմական թևն է և պատասխանատու է 2024 թվականի հունվարին 21 իսրայելցի զինվորների մահվան համար, հայտնել է ԻՊՈւ-ի մամուլի խոսնակի գրասենյակը։
«ԻՊՈւ-ն հարվածել և սպանել է «Ալ-Մավասի» գումարտակի ստորաբաժանման հրամանատար Խալիլ Աբդ ալ-Նասեր Մոհամմեդ Խատիբին», – ասվում է հայտարարության մեջ։
ԻՊՈւ-ի մամուլի խոսնակի գրասենյակի տվյալներով՝ տղամարդը ղեկավարել է ահաբեկչական ստորաբաժանումը, որը 2024 թվականի հունվարի 22-ին հրթիռներ է արձակել այն շենքերի վրա, որտեղ գործում էին իսրայելական զորքերը, ինչպես նաև տանկային ստորաբաժանման վրա, որը ապահովում էր ուժերի անվտանգությունը Ալ-Մավասի տարածքում, որի արդյունքում զոհվել է 21 զինվոր։
–00—ՅՄ