Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատում

01/06/2025 16:08 Միջազգային

Թուրքական պետական ​​TRT հեռուստաալիքը պնդում է, որ հունիսի 2-ին Ստամբուլի Չիրագան պալատում կարող է տեղի ունենալ Ուկրաինայի հարցով նոր բանակցությունների փուլ։

«Կողմերը նախկինում համաձայնել էին շարունակել բանակցությունները։ Կան ծրագրեր, որ այդ բանակցությունները շարունակվեն վաղը Չիրագան պալատում», – ուղիղ եթերում ասել է հեռուստաալիքի հաղորդավարը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների վերջին փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին Բոսֆորի ափին գտնվող նախագահական նստավայրում։

–00—ՅՄ