Կրեմլը ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին

01/06/2025 15:48 Միջազգային

Կրեմլը ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ ամբողջ աշխարհը ուշադիր հետևում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի յուրաքանչյուր խոսքին։

«Եվ, իհարկե, մենք պետք է դա անենք, և մենք շատ ուշադիր հետևում ենք նրա յուրաքանչյուր խոսքին, յուրաքանչյուր շեշտադրմանը», – ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաընկերության լրագրող Պավել Զարուբինին։

Պեսկովը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին արձագանքը պետք է լինի հանգիստ։

–00—ՅՄ