Իսրայելի նախագահը կոչ է անում Ֆրանսիային պաշտպանել հրեական համայնքը

01/06/2025 11:55 Միջազգային

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել վանդալների դեմ, ովքեր շաբաթ օրը Փարիզում վնասել են մի քանի հրեական վայրեր, այդ թվում՝ սինագոգներ։

Հաղորդման համաձայն, շաբաթ օրը՝ մայիսի 31-ի գիշերը, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Մարե թաղամասում վնասվել են հրեական համայնքի հետ կապված հինգ հաստատություններ, այդ թվում՝ Հոլոքոստի հուշարձանը, Բելվիլի սինագոգը, Տուրնել սինագոգը, Մարիաննա ռեստորանը և Ագուդաս Հակեհիլոս սինագոգը։

«Ես ցնցված էի Փարիզում շաբաթ օրը հրեական հաստատությունների վրա հարձակումից: Կոչ եմ անում ֆրանսիական իշխանություններին արագ և վճռականորեն գործել՝ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու և հրեական համայնքը ցանկացած տեսակի ատելությունից և հարձակումներից պաշտպանելու համար», – ասել է նախագահը X սոցիալական ցանցում արված գրառման մեջ։

–00—ՅՄ