Մասկը հերքել է թմրանյութեր օգտագործելու մասին լուրերը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հերքել է, որ ինքը կետամին դեղամիջոց է ընդունում։ Այսպես է մեկնաբանել ձեռնարկատերը ամերիկացի ծրագրավորող Փոլ Գրեհեմի հրապարակումը, ով իր հերթին մեկնաբանել է մեկ այլ օգտատիրոջ մարտի 22-ի գրառումը՝ տեսանյութով, որտեղ Մասկը պատառաքաղներից և գդալներից պատրաստել է տիեզերանավի նմանվող ֆիգուր։
Օգտատերը տեսանյութի վերևում գրել է, որ Մասկը, իբր, գտնվում է կետամինի ազդեցության տակ։ Փոլ Գրեհեմը գրառմանը ի պատասխան գրել է, որ նման ֆիգուր պատրաստելու համար պարտադիր չէ կետամինի ազդեցության տակ լինել։
«Ես կետամին չեմ օգտագործում, գրողը տանի», – գրել է Մասկը ի պատասխան Գրեհեմի X-ում գրառմանը: Մասկը ավելի ուշ X-ում մեկ այլ գրառում է արել, որում քննադատել է New York Times-ի հաղորդագրությունն այն մասին, որ գործարարը, իբր, թմրանյութեր է օգտագործել, երբ դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ամենամոտ դաշնակիցներից մեկը»:
–00—ՅՄ