Թուրքիան կոչ է անում Ստամբուլում կայանալիք բանակցություններից վտարել պատվիրակություններից մեկին

01/06/2025 09:22 Միջազգային

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններում Թուրքիայի գլխավոր դերը պետք է լինի կանխել ԵՄ պատվիրակության մուտքը, որը կողմ է պատերազմի շարունակմանը, գրում է թուրքական թերթը։

«Թուրքիան պետք է շեշտը դնի խաղաղության վրա և արգելի Ուկրաինայում պատերազմի շարունակություն ցանկացող եվրոպացիների մուտքը։ Սա կարևոր է ինչպես տարածաշրջանի կայունության, այնպես էլ երկու երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների վրա դրական ազդեցության համար», – ասվում է հոդվածում։

Թերթի տվյալներով՝ ԵՄ պաշտպանական ծախսերի աճը և Ռուսաստանի դեմ սպառնալիքները չեն նպաստում խաղաղությանը և բացասական վերաբերմունք են առաջացնում եվրոպացի բնակիչների շրջանում։

–00—ՅՄ