Հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշումները պետք է կայացնեն Մոսկվան և Կիևը․ Պետդեպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

ԱՄՆ-ն իր պահանջներն է ներկայացրել Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ, սակայն հաշվի առնելով, որ դա պետք է տեղի ունենա բանակցությունների սեղանի շուրջ, իսկ առանցքային որոշումները պետք է կայացվեն Մոսկվայի եւ Կիեւի կողմից, հայտարարել են պետդեպարտամենտում։
Պետդեպարտամենտից հայտարարել են՝ Միացյալ Նահանգներն արդեն կողմերին նստեցրել են բանակցությունների սեղանի շուրջ, սակայն իրադարձությունների հետագա զարգացումը կախված է հենց Ռուսաստանից և Ուկրաինայից:
Նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն արտահայտում է իր դիրքորոշումը, բայց կարգավորման պայմանները երկու կողմերի միջև լուծվելիք հարց է։ Նրանք գիտեն մեր պահանջները, սակայն վերջնական որոշումները նրանց են պատկանում, պարզաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թամմի Բրյուսը։
–00–ՍՊ