ՌԴ զինուժը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Վոդոլագի բնակավայրը․ ՌԴ ՊՆ

31/05/2025 16:37 Միջազգային
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։
 Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Վոդոլագի բնակավայրը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
««Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Սումիի մարզի Վոդոլագի բնակավայրը»,- ասվում է նախարարության ամփոփագրում:
Բացի այդ, «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոպոլ բնակավայրը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

–00–ԱՀ