Սիրիայի քրդական ուժերի հրամանատարը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման  մասին

31/05/2025 15:40 Միջազգային

Սիրիայի հյուսիս-արևելքը վերահսկող քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է, որ իր խմբավորումը պահպանում է ուղիղ կապեր Թուրքիայի հետ և բաց է երկխոսության համար, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հնարավոր հանդիպման ճանապարհով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Աբդին նշել է, որ ՍԴՈւ-ն ունի ինչպես ուղիղ հաղորդակցության ուղիներ, այնպես էլ միջնորդավորված կապեր Թուրքիայի հետ։

«Մենք հուսով ենք, որ այդ կապերը կզարգանան»,-ընդգծել է նա Shams TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` չմանրամասնելով, թե Թուրքիայի հետ կապերն երբվանից են գործում։

–00–ԱՀ