Սիրիայի քրդական ուժերի հրամանատարը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման մասին
31/05/2025 15:40
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Սիրիայի հյուսիս-արևելքը վերահսկող քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է, որ իր խմբավորումը պահպանում է ուղիղ կապեր Թուրքիայի հետ և բաց է երկխոսության համար, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հնարավոր հանդիպման ճանապարհով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։
Աբդին նշել է, որ ՍԴՈւ-ն ունի ինչպես ուղիղ հաղորդակցության ուղիներ, այնպես էլ միջնորդավորված կապեր Թուրքիայի հետ։
«Մենք հուսով ենք, որ այդ կապերը կզարգանան»,-ընդգծել է նա Shams TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` չմանրամասնելով, թե Թուրքիայի հետ կապերն երբվանից են գործում։