Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայի հարցի կարգավորումը

31/05/2025 09:40 Միջազգային

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Դեյվիդ Լամմին հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինայի հարցով նախատեսված բանակցություններից առաջ հեռախոսով քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով արտաքին գործերի նախարարության աղբյուրին։

«Արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմիի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը», – նշել է հեռուստաալիքը։

–00—ՅՄ