Ինչ է քննարկվել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում

29/05/2025 19:50 Միջազգային

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ընթացքում կողմերը քննարկել և ստորագրել են կազմակերպության որոշումները առանցքային հարցերի վերաբերյալ:

Ստորագրել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների 2026-2030 թվականների ռազմական համագործակցության զարգացման ծրագրի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստման 2026 թվականի ծրագրի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստման կազմակերպման վերաբերյալ մեթոդական հանձնարարականների մասին ծրագրերը։

–00—ՍՊ