ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարը կմեկնի Ուկրաինա և Ռուսաստան

29/05/2025 18:47 Միջազգային

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա և Ռուսաստան` ճգնաժամի ժամանակ միջուկային անվտանգությունը քննարկելու համար։ Այս մասին ասվում է գործակալության հայտարարության մեջ:

Բացի Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակից, հանդիպման ընթացքում կարող են արծարծվել նաև Ռուսաստանի և գործակալության քարտուղարության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

–00—ՅՄ