Կանադան ցանկանում է միանալ ԵՄ-ի վերազինման ծրագրին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հույս է հայտնել, որ իր երկիրը կկարողանա մինչև հուլիսի 1-ը միանալ եվրոպական խոշոր վերազինման ծրագրին՝ «Պատրաստություն-2030»-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա ասել է կանադական CBC հեռուստաալիքի եթերում՝ նաև քննադատելով պաշտպանության ոլորտում Օտտավայի կախվածությունն ԱՄՆ-ից:
«Պաշտպանության ոլորտում կապիտալ ծախսերին ուղղվող յուրաքանչյուր դոլարից յոթանասունհինգ ցենտը գնում է ԱՄՆ: Դա խելամիտ չէ», – ասել է Կանադայի վարչապետը:
Կանադան Եվրամիության հետ պաշտպանական ծրագրին մասնակցելու շուրջ բանակցություններ է վարում մարտից, երբ Քարնին ստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը:
«Պատրաստություն-2030» ծրագիրը նախատեսում է, որ Եվրամիության պետությունները հաջորդ հինգ տարվա ընթացքում պաշտպանության վրա կծախսեն 1,25 տրիլիոն դոլար:
«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցում և մինչև Կանադայի օրը (հուլիսի 1) կցանկանայինք որևէ կոնկրետ բան տեսնել», – ասել է Քարնին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ