«Նոր սահմանադրության համար աշխատանքները կսկսվեն շուտով»․ Էրդողան

29/05/2025 15:07 Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին։ Էրդողանն անդրադառնալով սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հարցին՝  նշել է.

«Նոր և քաղաքացիական սահմանադրությունը մեր խոստումն է մեր ազգին։ Դրանից նահանջ չկա»։

Էրդողանը նշել է, որ սահմանադրության փոփոխման համար 11 հոգու հանձանարական է տվել և ընդգծել, որ այդ ուղղությամբ աշխատանքները կսկսվեն շուտով։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

–00—ՅՄ