Շվեյցարական Ալպերում սառցադաշտ է փլուզվել՝ ավերելով Բլատեն գյուղը

29/05/2025 15:12 Միջազգային

Շվեյցարական Ալպերում սառցադաշտի զանգվածային փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով Բլատեն գյուղի որոշ հատվածներ թաղվել են սառույցի, ցեխի և ապարների տակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սառցադաշտի փլուզման տեսանյութը տարածել է Storm-HQ YouTube-յան ալիքը։

Նշվում է, որ գյուղի մոտ 300 բնակիչ նախապես տարհանվել էր։ Փորձագետներն այժմ գնահատում են վնասը և նախատեսում են անվտանգության հետագա միջոցառումներ:

Իր հերթին BBC-ն հաղորդում է, որ չնայած գյուղի բնակիչները մայիսի 19-ին տարհանվել էին, քանի որ սառցադաշտը քայքայվում էր, այնուամենայնիվ, մեկ մարդ անհետ կորած է։ Բազմաթիվ տներ գետնին են հավասարվել։

Շվեյցարիայի կառավարությունը խոստացել է ֆինանսական միջոցներ հատկացնել, որպեսզի բնակիչները հետագայում կարողանան մնալ գյուղում, իսկ եթե ոչ հենց գյուղում, ապա գոնե տվյալ շրջանում։

–00–ԱՀ