Կանարյան կղզիներում նավի խորտակման հետևանքով մահացել է 7 մարդ

28/05/2025 23:46 Միջազգային

Իսպանիայի Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավի շրջվելու հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuter-ը՝ այս մասին տեղեկացրել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Նավում մեջ եղել է շուրջ180 մարդ: Այն խորտակվել է Էլ Հիերոյի Լա Ռեստինգա նավահանգստին մոտենալիս։

–00—ՍՊ