Պուտինը պայմաններ է առաջադրել Ուկրաինայում խաղաղության համար. մանրամասներ

28/05/2025 19:17 Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմաններ է առաջադրել Ուկրաինայում խաղաղության համար, հաղորդում է Reuters-ի աղբյուրը։ Գործակալության տվյալներով՝ չորս հիմնական պահանջներ են հնչել Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցից հետո: Կրեմլը պահանջում է գրավոր արգելել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, ինչը բացառում է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցությունը:

Պուտինի պահանջների թվում են նաև Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, հակառուսական մի շարք պատժամիջոցների վերացումը, սառեցված ռուսական ակտիվների հարցի լուծումը և Ուկրաինայի ռուսալեզու բնակչության պաշտպանության երաշխիքները:

–00—ՍՊ