Իրանի խորհրդարանի խոսնակը Բրազիլիայում կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 11-րդ խորհրդարանական համաժողովին

28/05/2025 18:54 Միջազգային

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կմեկնի Բրազիլիա՝ մասնակցելու ԲՐԻԿՍ անդամ երկրների 11-րդ խորհրդարանական համաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Ահմադ Նադերին հայտարարել է, որ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ բարձրաստիճան խորհրդարանական պատվիրակության գլխավորությամբ, կմեկնի Բրազիլիա՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների խորհրդարանական ֆորումի 11-րդ նիստին։ Նա հավելել է, որ ֆորումը կանցկացվի Բրազիլիայում՝ 2025 թվականի հունիսի 3-5-ը։

Նադերին նաև հայտնել է, որ ֆորումի հիմնական թեմաներն են՝ գլոբալ առողջապահությունը, առևտուրը, ներդրումները, կլիմայի փոփոխությունները, արհեստական ​​բանականության կառավարումը, խաղաղությունն ու անվտանգությունը, ինչպես նաև ինստիտուցիոնալ զարգացումը։

Իրանը ԲՐԻԿՍ-ի պաշտոնական անդամ է դարձել ընթացիկ տարվա հունվարին։

–00—ՅՄ