ՌԴ-ն կցանկանար ԵԱՏՄ-ի ընդլայնում ի հաշիվ այն երկրների, որտեղից միգրանտներ են ներգրավվում

28/05/2025 15:40 Միջազգային

Ռուսաստանը կցանկանար ԵԱՏՄ-ի ընդլայնում առաջին հերթին ի հաշիվ այն երկրների, որոնցից աշխատանքային միգրացիայի սահմանափակման բացակայության պատճառով ամենաշատ միգրանտներն են գալիս։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Ժողովրդագրական իրավիճակը, աշխատանքի պահանջարկն ու դրա արժեքն այնպես են ձևավորվում, որ տնտեսության զարգացման և գնաճի զսպման համար անհրաժեշտ է աշխատանքային միգրանտների ներգրավումը», – հայտարարել է Օվերչուկը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:

–00–ԱՀ