Մոտ ժամանակներս կհայտարարվի Մոսկվայի և Կիևի բանակցությունների նոր փուլի մասին. Լավրով

28/05/2025 11:57 Միջազգային

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտարարել է, որ մոտ ժամանակներս կհայտարարվի Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլի մասին:

Նա նաև հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի հետ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ պնդել է խտրական օրենքների վերացման մասին և շարունակելու է դա անել հաջորդ փուլում։ Լավրովը հիշեցրել է, որ Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային, միջուկային ազատ կարգավիճակին վերադառնալը հակամարտության կարգավորման համար Ռուսաստանի պայմաններից մեկն է։

-0–ԱՀ