ԱԹՍ–ների զանգվածային հարձակում Բրյանսկի վրա. վնասվել են բնակելի շենքեր
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Բրյանսկի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը հետ մղելիս վնասվել է երկու բնակելի շենք։ Այս մասին այսօր առավոտյան հայտնել է Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազն իր Telegram– ալիքում։
Գիշերը մարզի ղեկավարը հայտարարել է տարածքում անօդաչու թռչող սարքերի միջոցով ևս մեկ զանգվածային հարձակման մասին։
«Բրյանսկ քաղաքի Ֆոկինսկի շրջանում թշնամու զանգվածային հարձակումը հետ մղելիս վնասվել է շենքերից մեկի ճակատային մասը։ Մեկ այլ շենքում վնասվել է հինգ առևտրի կետ»,- նշել է Բոգոմազը։
Մարզի ղեկավարի խոսքով՝ զոհեր չկան։ Օպերատիվ և արտակարգ ծառայություններն ուսումնասիրում են տարածքները։
–0–ԱՀ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Բունկերում պախկվող ու չուլանից «լայվ» անողը խոսում է ուրիշի՝ չուլանում պախկվելու մասին․ Զոհրաբյան
-
Թուրքիան իր դեսպանն ունի ՀՀ-ում, այնտեղից են ասում՝ պայքարե՛ք Հայ եկեղեցու դեմ․ Արտակ Զաքարյան
-
Կալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանի՝ «Նիժնի Տապր գեղ» ձևակերպմանը
-
ՌԴ-ն այդ հաղորդման միջոցով միջամտում է ՀՀ-ի ներքին գործերին, ոտնձգություն է մեր ինքնիշխանության դեմ
-
Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանին
-
18/06/2025 18:08
#ՀԻՄԱ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է