Վստահ եմ, որ կկարողանանք ապահովել կառուցողական երկկողմ համագործակցություն․ Պուտինը՝ Ալիևին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին՝ ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Ուղերձի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում։
«Ձեր երկիրը վստահորեն շարժվում է սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով՝ վայելելով աճող հեղինակություն համաշխարհային ասպարեզում։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարեկամական և դաշնակցային բնույթ ունեն։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ապահովել կառուցողական երկկողմ համագործակցության, միջազգային գործընկերության հետագա ընդլայնումը։ Սա լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին, համապատասխանում է Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը», – ասվում է ուղերձում։
Ռուսաստանի առաջնորդը Իլհամ Ալիևին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ Ադրբեջանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում։
–00—ՅՄ