ՀԱՊԿ-ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը սպառնացող ռիսկերը

27/05/2025 19:50 Միջազգային

ՀԱՊԿ քարտուղարությունում կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Սամատ Օրդաբաևի աշխատանքային հանդիպումը Կենտրոնական Ասիայի հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, Կենտրոնական Ասիայի համար կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Կախա Իմնաձեի հետ:

Զրույցի ընթացքում կողմերն արձանագրել են ՀԱՊԿ քարտուղարության և ՌԾԿԿ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի այլ պրոֆիլային կառույցների միջև շփումների դինամիկ զարգացումը: Միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ գնահատականների փոխանակման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակին:

Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վրա աֆղանական գործոնի ազդեցության մշտական մոնիտորինգի կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ռիսկերին և սպառնալիքներին հակազդելու կանխարգելիչ գործողությունների կարևորությունը, ներառյալ փոխգործակցությունը տեղեկատվական և կանխատեսող ոլորտում:

–00—ՍՊ