Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Ստարայա Նիկոլաևկա բնակավայրը

27/05/2025 14:16 Միջազգային

Ռուսական բանակն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ստարայա Նիկոլաևկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

««Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ստարայա Նիկոլաևկա բնակավայրը», – ասված է հաղորդագրության մեջ:

Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ ՌԴ զինուժը Ստարայա Նիկոլաևկայում կայունացման միջոցառումներ է իրականացնում։

–00–ԱՀ