Մերցը հայտարարել է Կիևին մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումները վերացնելու մասին

26/05/2025 18:52 Միջազգային

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը  հայտարարել է, որ այժմ Ուկրաինան չունի սպառազինության կիրառման միջակայքի սահմանափակումներ, որոնք նրան մատակարարում են Բեռլինը և նրա դաշնակիցները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  Berliner Zeitung թերթը, այս մասին կանցլերը հայտարարել է մայիսի 26-ին ասուլիսի ժամանակ:

«Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումներն այլևս չկան»,- ասել է նա:

Կանցլերը նշել է, որ այդպիսով ուկրաինացի զինվորականները կկարողանան հարվածներ հասցնել Ռուսաստանի թիկունքային շրջանների ռազմական թիրախներին:

Միևնույն ժամանակ Մերցն ընդգծել է, որ զենքը չպետք է կիրառվի քաղաքացիական թիրախների դեմ։

–00—ՅՄ