«Մեզ ժամանակ է պետք»․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
26/05/2025 09:02
Միջազգային
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և ԵՄ-ին մինչև հուլիսի 9-ը ժամանակ կպահանջվի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի հասնելու համար։
«Լավ հեռախոսազրույց ԱՄՆ նախագահի հետ, Եվրոպան պատրաստ է արագ և վճռականորեն առաջ շարժվել բանակցություններում։ Մեզ մինչև հուլիսի 9-ը ժամանակ կպահանջվի համաձայնության հասնելու համար», – գրել է ֆոն դեր Լայենը սոցցանցի իր էջում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ դժվար է գործ ունենալ, և առևտրային բանակցությունները «ոչ մի տեղ չեն տանում», և նա առաջարկում է հունիսի 1-ից 50% մաքսատուրք սահմանել եվրոպական ապրանքների վրա։
–00—ՅՄ