ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շրջանակում 20 բանկ SWIFT-ից անջատելու հնարավորությունը

24/05/2025 13:44 Միջազգային

Եվրոպական միությունն ուսումնասիրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում ավելի քան 20 բանկի SWIFT միջազգային վճարային համակարգին հասանելիությունից զրկելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ միաժամանակ քննարկվում է ռուսական նավթի առավելագույն գնի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելման հնարավորությունը։ Նշվում է, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է առաջարկել G7 երկրների համար նավթի առավելագույն գինը նվազեցնել մինչև 45 դոլարի։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ նոր փաթեթի շրջանակում ԵՄ-ն ուսումնասիրում է նաև մոտ երկու տասնյակ բանկերի համար գործարքների լրացուցիչ արգելքներ և մոտ 2.5 միլիարդ եվրոյի առևտրային նոր սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։

–00—ՅՄ