Մոսկվայի 3 օդանավակայանում ավելի քան 160 չվերթ է հետաձգվել

22/05/2025 14:29 Միջազգային
Իրավունքների խախտման դեպքում քաղաքացիները կարող են դիմել Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազության հերթապահ դատախազին:
Մոսկվայի 3 օդանավակայանում ավելի քան 160 չվերթ է հետաձգվել։ Տեղեկությունը հայտնում է Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը։
«Մոսկվայի օդային հանգույցի օդանավակայանների աշխատանքի սահմանափակումների պատճառով Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը կազմակերպել է վերահսկողական միջոցառումներ։ 2025 թվականի մայիսի 22–ի առավոտյան ժամը 11: 00–ի դրությամբ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 71 չվերթ, «Շերեմետևոյում»՝ 72 չվերթ, «Վնուկովոյում»՝ 19 չվերթ», – ասված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ իրավունքների խախտման դեպքում քաղաքացիները կարող են դիմել Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազության հերթապահ դատախազին (հեռախոսահամար՝ +7 (916) 555-23-57)։

–00–ԱՀ