Իրանի նախագահը պաշտոնական այց կկատարի Օման․ ինչ է սպասվում

21/05/2025 22:47 Միջազգային

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը մայիսի 27-28-ն պաշտոնական այց կկատարի  Օմանի Սուլթանություն։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Իրանի նախագահի գրասենյակի քաղաքական հարցերով տեղակալը հայտնել է, որ Փեզեշքիանը պաշտոնական այցով կմեկնի Մասկատ՝ Օմանի սուլթան Հայթամ բին Թարիքի հրավերով։

Տեղակալ Մահդի Սանային նշել է, որ Իրանի նախագահը պատրաստվում է չորս համաձայնագիր ստորագրել Օման կատարելիք այցի ընթացքում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

–00—ՍՊ