Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի․Էրդողան

21/05/2025 16:43 Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Հունգարիայում անցկացվող «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։

Նա, անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, այդ տարածաշրջանը որակել է ռազմավարական կարևորություն ունեցող:

«Մեր թյուրքական աշխարհի համար ռազմավարական կարևորություն ունեցող Կովկասում ընթացող զարգացումներին ուշադիր հետևում ենք»:

Բացի այդ, նա գոհունակություն է հայտնել, որ Ջան Ադրբեջանը համաձայնության է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցում։

«Եթե հնարավոր լինի երկու երկրների միջև մնայուն խաղաղություն հաստատել, իրավիճակն անկասկած իր հետ բազմաթիվ հնարավորություններ է բերելու մեր թյուրքական աշխարհի համար»,-հավելել է նա:

–00–ԱՀ