Ինչ է ակնկալում ԱՄՆ-ն Ռուսաստանից Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում

ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՌԴ-ն կներկայացնի Ուկրաինայում հրադադարի իր պայմանները, որից հետո Մոսկվայի դիրքորոշումը ավելի պարզ կդառնա Վաշինգտոնի համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն։

Որքան մենք հասկանում ենք, ռուսները պատրաստում են այն պայմանների ցանկը, որոնց դեպքում նրանք պատրաստ կլինեն հրադադարի։ Դա ճանապարհ կբացի ավելի լայն բանակցությունների համար, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն բանակցությունների միջոցով: Նրա կարծիքով՝ այն ռազմական լուծում չունի։

–00—ՍՊ