Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ շփումներին, այժմ խոսքը Կիևինն է․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ շփումներին, այժմ խոսքը Կիևինն է: Այս մասին հերթական ճեպազրույցին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչպես արդեն բազմիցս հայտարարել ենք, Ռուսաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից և պատրաստ է ուկրաինական կողմի հետ շարունակել նման շփումները։ Այժմ խոսքը Կիևինն է, որոշումներ կայացնելու համար կարևոր պահ է՝ հաշվի առնելով այն հիստերիկ և հակասական քայլերն ու գործողությունները, որ մենք տեսել ենք»,- ասել է նա:

Զախարովան նշել է՝ ՌԴ-ն հույս չունի, որ Կիևում ողջամիտ կլինեն, բայց «ուզում է հավատալ, որ այնտեղ կգերիշխի գոնե պետության և պետականության մնացորդների պահպանման բնազդը, ինչը կստիպի կառուցողական դիրքորոշում որդեգրել»:

–00—ՅՄ