Թրամփը Ռուսաստանին տեսնում է որպես ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերներից մեկը

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ճեպազրույց է անցկացրել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի արդյունքներով և արել մի շարք հայտարարություններ, որոնք ներկայացնում ենք ստորև․

«Զրույցը բավականին երկար էր, տևեց 2 ժամ 5 րոպե։

Զրույցի սկզբում Պուտինը շնորհավորել է Թրամփին 11-րդ թոռան ծննդյան կապակցությամբ՝ առողջություն մաղթելով նորածնին և ԱՄՆ առաջնորդի դստերը:

Զրույցն անկեղծ էր և կառուցողական, անցավ փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

Առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վիճակը, կողմ են արտահայտվել դրանց հետագա կարգավորմանը։

Նախագահները քննարկել են բանտարկյալների փոխանակման հարցերը, Կրեմլում հայտնել են 9-ից 9 բանաձևով քաղաքացիների փոխանակման ծրագրերի քննարկման մասին:

Թրամփը Ռուսաստանին տեսնում է որպես ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերներից մեկը։

Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի։

Առաջնորդները չեն բացառում անձնական հանդիպման անցկացումը, վայրն ու ժամկետները դեռ որոշված չեն։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի մասին հնարավոր պայմանավորվածության հասնելու ժամկետների մասին խոսք չի եղել»,- նշվել է հայտարարություններում։

–00—ՍՊ