ՌԴ նախագահի հայտարարությունները՝ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հայտարարություններ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցից հետո։ Նա շնորհակալություն է հայտնել Թրամփին Մոսկվայի և Կիևի ուղիղ բանակցությունների վերսկսմանն աջակցելու համար։

ՌԴ նախագահը հայտարարել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրույցի ընթացքում հայտնել է իր դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ։ Թրամփը նշել է նաև, որ Ռուսաստանը հանդես է գալիս Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին։

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի հետ հրադադարը հնարավոր է համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո․ «ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հուշագիրը կարող է ներառել հրադադարի հարցերը և կարգավորման սկզբունքները»։

ՌԴ նախագահն ընդգծել է՝ ՌԴ-ն և Ուկրաինան պետք է փոխզիջումներ գտնեն, որոնք ձեռնտու են երկու կողմերին։

–00—ՍՊ