Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը կկայանա այսօր. ժամը հայտնի է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը hայտնել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև հեռախոսազրույցը կկայանա այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին)։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«17:00-ին հեռախոսազրույց կլինի Թրամփի հետ»,- ասել է Պեսկովը։

–00–ԱՀ