Թրամփը մտադիր է Պուտինի հետ քննարկում ունենալ

Թրամփը հայտնել է, որ մտադիր է մայիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել Ուկրաինայի իրավիճակը և առևտրային հարցերը:

Դրանից հետո նա պատրաստվում է զանգահարել Զելենսկիին.

«Երկուշաբթի հեռախոսազրույց կունենամ Պուտինի հետ։ Զրույցի թեման կլինի արյունահեղության դադարեցումը և առևտուրը։

Կխոսեմ նաև Զելենսկու հետ։ Հուսով եմ՝ կհաստատվի զինադադար և այս պատերազմը կավարտվի»,- նշել է նա ։

 

–00—ՍՊ