Եվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծիք է հայտնել, որ եվրոպացի առաջնորդները գիտակցում են, որ անհրաժեշտ է խոսել Թբիլիսիի, վրացական կառավարության ղեկավարների հետ։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Կոբախիձեի հայտարարությունը Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո։

Նշվում է, որ Վրաստանի վարչապետը գագաթնաժողովին մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հրավերով։

«Ինչպես գիտեք, հաղորդակցության մեջ որոշակի սահմանափակումներ կային, և, ինչպես տեսնում եք, մեր եվրոպացի գործընկերները կարոտում էին Վրաստանի հետ հարաբերությունները։ Իրականում բոլորը պետք է գիտակցեն, որ Վրաստանը շատ կարևոր դեր է խաղում Եվրոպայի, մասնավորապես՝ Եվրամիության համար, մեր դերը տարածաշրջանում շատ կարևոր է։ Դրա հիման վրա, վերջին հաշվով, բոլորը գիտակցում են, որ անհրաժեշտ է խոսել Վրաստանի հետ, վրացական կառավարության ղեկավարների հետ։ Եվ, հավանաբար, դա արտահայտվում է նրանով, որ նախաձեռնությունները հաճախ գալիս էին եվրոպացի առաջնորդներից», -ասել է Իրակլի Կոբախիձեն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ