Իրանն ու Չինաստանն ընդլայնում են համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտում

Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթար Հաշեմին և վերջինիս չինացի գործընկեր Լի Լեչենգի միջև Պեկինում տեղի ունեցած հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տեխնոլոգիական համագործակցության ամրապնդման կարևորությունը։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվականը՝ մանրամասնելով, որ Սաթար Հաշեմին Պեկին է այցելել իր չնացի գործընկերոջ հրավերով։

Հանդիպման ընթացքում նախարարներն ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ արհեստական ​​բանականության, արդյունաբերական խելացիացման, կապի ենթակառուցվածքների զարգացման և մարդկային ռեսուրսների վերապատրաստման ոլորտներում։

Հաշեմին Չինաստանը բնութագրել է որպես Իրանի ռազմավարական գործընկեր և դաշնակից՝ ընդգծելով կապերի խորացման անհրաժեշտությունը 2024 թվականի հոկտեմբերի 22-ից 24-ը Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հանդիպումից հետո։

Լի Լեչենգն, իր հերթին, ընդգծել է չին-իրանական պատմական և բարեկամական հարաբերությունները՝ Իրանին անվանելով տարածաշրջանային ամենակարևոր գործընկերներից մեկը։

–00—ՅՄ